Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ցուցադրությունները՝ Աբովյան փողոցի նորաբաց անցումում

Ցուցադրությունները՝ Աբովյան փողոցի նորաբաց անցումում
29.10.2015 | 14:46

«Կին» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի 72 ֆիլմ` 21 երկրից: Փառատոնը նպաստում է Հայաստանում կանանց ստեղծած ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը: Այս տարի «Հետահայաց ֆիլմերի ցուցադրություն» ծրագիրը նվիրված կլինի Արշալույս Մարտիկանյանին: Կանցկացվի «Կինը-Կինոն-Գրականությունը» թեմայով քննարկում, վարպետության դաս` ժյուրիի անդամ շվեդ ռեժիսոր Կարինա Էկբերգի հետ:

Զուգահեռ ցուցադրություններ կկազմակերպվեն Մետրոնոմում` Աբովյան փողոցի նորաբաց անցումում: «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կինոակումբում կցուցադրվի ռուսական ֆիլմերի ծրագիրը, որը կբացվի բազմաթիվ մրցանակներ ստացած Դարյա Խլեստկինայի «Վերջին լիմուզին» ֆիլմով:
Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 3-7-ին Տիկնիկային պետական թատրոնում:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ